ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արևմտահայերենը վտանգված է

Արևմտահայերենը վտանգված է
29.07.2016 | 08:17

Lեզուն գոյատևում է այն դեպքում, երբ գործածության լայն շրջանակներ ունի: Աշխարհում հաշվվում է մոտ 2500 լեզու, այդ թվում` մեռած լեզուները: Կենսունակ է 500 լեզու: Փոքր ժողովուրդների լեզուները վտանգված են: Լեզվաբան ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ փոխանցմամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջին տարիներին «վտանգված լեզուների» շարքում ներառել է նաև արևմտահայերենը:


Այսօր, ըստ տարածվածության, աշխարհում ամենաշատը օգտագործվում է չինարենը` մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն մարդ: Մեկ միլիարդ հարյուր միլիոն քաղաքացի խոսում է անգլերեն: Իսպաներեն խոսում է 500 միլիոնից ավելի քաղաքացի, ռուսերենն օգտագործում է 247 միլիոն մարդ: Առաջին հարյուրյակում ընդգրկված է նաև հայերենը. շուրջ 10 միլիոն մարդ խոսում է հայերեն: 500 կենսունակ լեզուներից 119-ն են համարվում պետական լեզու: Առաջին տեղում ֆրանսերենն է: Աշխարհի 27 երկրում ֆրանսերենը համարվում է պետական լեզու, 23 երկրում պետական լեզու է արաբերենը, 20 երկրում` անգլերենը, 19 երկրում պետական լեզվի կարգավիճակ ունի իսպաներենը: Հայերենը ևս այդ տասնյակի մեջ է, որովհետև պետական լեզու է երկու երկրում` ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Լավրենտի Միրզոյանն ընդգծեց, որ արևելահայերենը փոխառնչություն ունի արևմտահայերենի հետ` որպես գրական լեզվի. «Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ մեր հանրահավաքը, խոսափողը, տեսաերիզը արևմտահայերեն են, որոնք մենք ազատ օգտագործում ենք: Բայց արևմտահայերենը օգտագործում է 800 հազարից մինչև մեկ միլիոն հայ քաղաքացի: Եթե չի օգտագործվելու, բնականաբար, դատապարտված է մահվան»:


«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» ասելով հասկանում ենք բարբառները, խոսակցական լեզուն, գրական լեզվի երկու ճյուղերը` արևմտահայերենն ու արևմտահայերենը: Լեզվաբանը հիշեցրեց նաև, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը գտնվում են պետության պաշտպանության և հոգածության ներքո, ինչը իրական հնարավորություն է տալիս մեր պետությանը` գործնական քայլերի անցնելու. «Հարկ է անցկացնել համաժողովներ, մշակել լեզուների փրկության կոնկրետ ծրագիր: Լեզվի պահպանման հիմնահարցը ոչ միայն լեզվաբանների, այլև ողջ հայության խնդիրն է: Լեզուն մեր դիմագիծն է, մեր ապրելակերպը, մեր վաղվա օրը»,- ասաց Լավրենտի Միրզոյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ